ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեց

ԻՐԱՎՈՒՆՔ

1or.am-ը արդեն անդրադարձել է, որ քիչ առաջ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում և նրա հետ առնչություն ունեցող կազմակերպություններում: Առանց որևէ բացատրության առգրավվում են տեխնիկան ու համակարգիչները:

1or.am-ին հայտնի դարձավ, որ կազմակերպություններից մեկի տնօրենը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ իշխանությունների այս «ակտիվությունը» կապված է Միհրան Պողոսյանի քաղաքական գործունեության, մասնավորապես՝ վերջին օրերին նրա կոչով կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ, որոնց մասնակցեցին մեծ թվով համակիրներ ու համաքաղաքացիներ:

1or.am-ը հետևում է դեպքերի զարգացմանը և առաջիկայում կփորձի մանրամասներ ճշտել կատարվածից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular