ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Sevastopol.su-ն «Ինչպե՞ս են մարսում Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում տեղի բնակիչները, ի նշան բողոքի՝ ընդդեմ Ադրբեջանին տարածքների հնարավոր փոխանցման, շարունակում են փակել ճանապարհները։ Միևնույն ժամանակ, Բաքուն արդեն սկսել է բացահայտորեն ծաղրել Երևանի փորձերը՝ պահպանել գոնե ինչ-որ պետական ինքնիշխանություն։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այն մասին, որ Հայաստանի ցանկացած գործողություն, որն ուղղված է սեփական բանակի զինմանը և հզորացմանը, կդիտվի որպես ուղղակի սպառնալիք Ադրբեջանի անվտանգությանը։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը բոլոր իրավունքներն ունի լրջորեն իր ուշադրությունը կենտրոնացնելու այն ամենի վրա, ինչ անում է Հայաստանը։

Ըստ Ալիևի, Ադրբեջանը ուշադիր հետևում է Հայաստանի փորձերին՝ զենք գնել այլ երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Հնդկաստանից և Հունաստանից, և եթե այդ մատակարարումները գերազանցեն որոշակի «վտանգավոր մակարդակը», անմիջապես կմիջամտի։ Հարցի ձևակերպումն առավել քան ակնհայտ է: Իլհամ Ալիևի ուղերձը, իրոք, երկակի մեկնաբանություն չունի: Ադրբեջանը մտադիր չէ թույլ տալ Հայաստանին զինվել այնպիսի մակարդակի, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կարողանա նույնիսկ տեսականորեն դիմակայել իր բանակին։ Եվ այդ «իրադարձությունների ցանկացած զարգացման» հավանականությունը շատ մեծ է։ Այս պահին Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքը մաս առ մաս կծոտելու իր քաղաքականությունը։

Փաստորեն, ներկա բողոքի ակցիաները պայմանավորված են նրանով, որ Փաշինյանի ռեժիմը ընդամենը մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմին է փոխանցել Տավուշի մարզի չորս գյուղ։ Հայաստանի կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, հույս ունի նման զիջումներով հանգստացնել Ադրբեջանին։ Նա իսկապես կարծում է, որ դա կհաջողվի։ Ադրբեջանն այս պահին ուրախությամբ ընդունում է բոլոր զիջումները, սակայն կտրականապես մերժում կամ պարզապես անտեսում է խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի բոլոր փորձերը։ Օրինակ՝ Փաշինյանի՝ չհարձակման ժամանակավոր պայմանագիր ստորագրելու վերջին նախաձեռնությանը Իլհամ Ալիևը նույնիսկ չի արձագանքել։

Ըստ երևույթին, նման հեքիաթային՝ «Ադրբեջանի հանդարտեցման քաղաքականության» արդյունքը սկսում են հասկանալ բոլորը, այդ թվում՝ նաև Փաշինյանը, ինչն էլ ակնհայտորեն շտապեցնում է նրան ինչ-որ «պլան Բ»-ի ուղղությամբ աշխատել: Այսինքն, նույն բանակի հզորացման ուղղությամբ։ Բայց «Բորժոմի» խմելու համար շատ ուշ է: Ադրբեջանը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը և բացարձակապես չի պատրաստվում դա թույլ տալ։ Նրանք հնարավորինս պարզ կերպով փոխանցում են Հայաստանին, որ «կես չափով» ազգային նվաստացում հասկացություն գոյություն չունի։ Դե, իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, գործնականում անհուսալի է, և արդեն ուշ է «հաճախորդի մասին աղմուկ հանելը»։ Հիմա այն պարզապես կամաց-կամաց մարսվում է։ Դանդաղորեն: Իլհամ Ալիևը շտապելու տեղ չունի:

Փաշինյանն արդեն գրեթե ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար, նրա ներկայիս այս ու այն կողմ ընկնելը ողորմելի ու զվարճալի է թվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular