ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի աջակցությամբ Օսմանյան կառավարիչների կազմակերպած և եվրոպացի դաշնակիցների թողտվությամբ տեղի ունեցած 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը շարունակվել է մի քանի տարի, զոհ է դարձել մոտ մեկուկես միլիոն հայ, Արևմտյան Հայաստանի բնակիչները վտարվել են իրենց պապենական հողերից, գրում է iarex.ru-ն։

2015 թվականին Եվրախորհրդարանը ապրիլի 24-ը հռչակել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ 2019 թվականից Ֆրանսիայում ընդունվել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։ Թվում է, թե Ֆրանսիան է միշտ եղել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայ ժողովրդի պայքարի աջակցության հենակետը, Ֆրանսիայի դիրքորոշումը 1998 թվականից ի վեր եղել է ամենահետևողական և սկզբունքայիններից մեկը։

Հենց այդ երկրում էլ 2011 թվականին օրենք է ընդունվել, որով Ցեղասպանության ժխտումը պատժվում է մեկ տարվա ազատազրկմամբ և 45 հազար եվրո տուգանքով։ Բայց ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Ինչո՞ւ է Փարիզը ամաչկոտ խուսափում այդ թեմայից։ Ինչո՞ւ է հիմա նման խղճուկ արձագանք Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար արցախցիների բռնի արտագաղթին, Տավուշի մարզի չորս գյուղերի բնակիչներին տնազրկում պարտադրելուն, չէ՞ որ զուգահեռներն ակնհայտ են։

Մի՞թե դրանք այն նույն ուժերն են, որոնք «արթնացան», և 2012 թվականի փետրվարին Թուրքիայի հետ բարեկամության անվան տակ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու որոշում։ Եվ չգիտես ինչու, Եվրամիությունն այսօր առանձնապես չի շտապում ֆինանսական աջակցություն ցուցաբերել արցախցի փախստականներին։

Այդ նպատակների համար Հայաստանին խոստացված 270 միլիոն եվրոն 4 տարում ակնհայտորեն բավարար չէ։ Ի դեպ, Տավուշի չորս գյուղերի մասին, որոնք ՀՀ կառավարության ղեկավարը համառորեն առաջարկում է փոխանցել Ադրբեջանին։ Ըստ երևույթին, նրա վերջին բրյուսելյան հանդիպումների արդյունքներն ազդեցություն են թողնում։ Մարդկանց տներից տեղափոխելը հեշտ գործ չէ, ոչ էլ էժան է: Որտեղի՞ց ստանալ միջոցներ: Հաշվի առնելով աղքատ Եվրոպայի վերը նշված ֆինանսական զսպվածությունը, կա միայն մեկ վստահելի աղբյուր, որն ակնհայտորեն պատրաստ է վճարել այդ ամենի համար։

Եվ այդ աղբյուրը, ինչքան էլ պտտես, Թուրքիան է: Թուրքական թերթերն արդեն ուշադրություն են հրավիրել ամերիկյան սոցիալական ցանցում Փաշինյանի անձնական էջում հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալական հոգեբանություն» կոչի վրա, որտեղ 1915 թվականի իրադարձությունների նկարագրության մեջ «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործվել է «Մեծ աղետ» հասկացությունը։ Պարզվում է, որ Թուրքիայի ուղետոմսն արդեն ամրագրված է, և մեզ մնում է հնազանդորեն սպասել հետագա զարգացումներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular