Տարոն Մարգարյան. «Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾAravot.am-ը գրում է.
«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է խուսափում Երեւանի ավագանու ընտրություններում իր մրցակիցների հետ բանավեճից՝ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Եթե բանավեճի իմաստը մեր համաքաղաքացիներին Երևանի զարգացման մեր ծրագրերի և կատարած աշխատանքի հաշվետվության ներկայացումն է, ապա ես նման ձևաչափի կարիք չունեմ մեր բնակիչներին ներկայանալու համար: Դա անում եմ այնպես, ինչպես միշտ եմ արել՝ ուղիղ շփվելով մարդկանց հետ, իրենց խնդիրները լսելով և լուծումներ առաջարկելով: Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի: Այստեղ մեր մրցակիցներին ոչինչով օգնել չեմ կարող»:
Այստեղ մեր մրցակիցներին ոչինչով օգնել չեմ կարող: