Երևանցու համար արժանավայել տրանսպորտի ապահովումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրակարգային առաջնահերթություններից է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆաիրա Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երևանցու համար արժանավայել տրանսպորտի ապահովումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրակարգային առաջնահերթություններից է, սակայն վերջերս մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելու շուրջ հնչում են պոպուլիստական և ոչ մասնագիտական հայտարարություններ: Գաղտնիք չէ, որ մետրոպոլիտենը համարվում է Երեւանի քաղաքային տրանսպորտի համակարգի ողնաշարը այն բնապահպանության տեսակետից հարմար ու նաեւ մատչելի հանրային տրանսպորտի տեսակ է : Մասնավորապես շահարկվում է Աջափնյակ վարչական շրջանում դեռևս ԽՍՀՄ տարիներից անավարտ մնացած 2 կիլոմետրանոց թունելային հանգույցը, որի կառուցման աշխատանքները դադարեցվեցին միջոցների սղության պատճառով: Հիմա առանց ուռա-պոպուլիզմի՝ զուտ թվերով.
Բարեկամություն- Աջափնյակ հատվածի (մեկ ուղղություն` Հանրապետական հիվանդանոց )շինարարության վերսկսման համար ըստ մասնագիտական հաշվարկի 150 մետր կամրջային հանգույցի և 300 մետր կայարանը իր ենթակառուցվածքներով շահագործման հանձնելու համար կպահանջվի 3 տարի և մոտ 110 միլիոն դոլար: Սակայն այս ուղղությամբ աշխատանքները պետք է սկսվեն վերգետնյա հանրային տրանսպորտի ցանցի բարելավումից հետո , քանի որ առաջնահերթության սկզբունքով այսօր Երևանի քաղաքապետարանը իրականացնում է 2 խոշորագույն ծրագրեր:
1 Վերգետնյա տրանսպորտի արդիականացում ինչը ենթադրում է և միասնական Էլեկտրոնային տոմսային համակարգի ներդնում և ընդհանուր սպասարկման որակի բարելավում , ինթչպես նաև սոցիալական խմբերի արտոնությունների տրամադրում:
2. վերելակային տնտեսության ամբողջական արդիականացումը և միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասրկումը:
Հ.Գ. <<Նյու Վասյուկի>> կառուցելու փոխարեն մեր թիմը նախընտրում է իրատեսական և իրականանալի ծրագրերի իրականացվումը: