ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

ՍՊՈՐՏ

Չորս հայ շախմատիստ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի «Լավագույն 100»-յակում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 55-րդ տեղը (2679), Գաբրիել Սարգսյանը 64-րդն է (2671), Սամվել Տեր-Սահակյանը՝ 84-րդը (2652):

Հարյուրյակ է վերադարձել Հրանտ Մելքումյանը (2647) և հայտնվել 95-րդ հորիզոնականում:

Կանանց վարկանիշային աղյուսակի «Լավագույն 100»-յակում են նաև Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ Էլինա Դանիելյանը (48-րդ տեղ), Աննա Սարգսյանը (73-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (84-րդ տեղ) և Մարիամ Մկրտչյանը (98-րդ տեղ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular