ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայում տեղի է ունեցել «Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկոն: Այս մասին հայտնում է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Միջոցառմանը ներկա են եղել դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողներ և համալսարանի ուսուցիչներ։

Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն ողջույնի խոսքով է հանդես է եկել։ Նա նշել է իրադարձության կարևորությունը հենց մեր օրերում, երբ հայ-ռուսական հարաբերությունները փորձությունների են ենթարկվում։ Գաբբեն ընդգծել է, որ հնարավոր չէ խզել հոգևոր, մշակութային, քրիստոնեական կապերը։

Համալսարանի հայ ուսանողները պատրաստել էին Հայաստանի և Ռուսաստանի մշակութային կամուրջներն արտացոլող վառ, բովանդակալից համերգային ծրագիր։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular