ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)

ՎԻԴԵՈ

Նախօրեին Անկարան պատուհասել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները. որոշ թաղամասերում իրավիճակը կրիտիկական էր՝ ջուրը հեղեղել է բազմաթիվ փողոցներ և պողոտաներ, մեքենաները արգելափակվել են հեղեղված ճանապարհներին, իսկ տների առաջին հարկերն ու գրասենյակներն անցել են ջրի տակ, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, հայտնում է TRT-ն։

Ուժեղ անձրևը ստիպել է մարդկանց ապաստան փնտրել կանգառներում և մետրոյում։ Ջրով է լցվել նաև մետրոյի «Բեշևլեր» կայարանը, իսկ ուղեւորները որոշ ժամանակ արգելափակված են մնացել կայարանում։ Ստորգետնյա անցումներն ամբողջությամբ հեղեղվել են, իսկ ոստիկաններն անվտանգության նկատառումներով փակել են մուտքերն ու ելքերը։ Ճանապարհներին արգելափակված մեքենաների մի մասը տարհանել են քարշակներով։

Արտակարգ ծառայությունները մոտ 1300 հաղորդում են ստացել ջրհեղեղի մասին:

«Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան», - ասել է Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular