ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր Տավուշյան շարժման պայքարի 13-րդ օրն է. ՀՀ տարածքներն ու գյուղերը հայկական պահելու եւ ինքնության փրկության համար Կիրանցում մեկնարկած բողոքի ակցիայի այս օրերն ամփոփել ենք Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի հետ, ով դարձել է շարժման սիմվոլներից մեկը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Բագրատ Սրբազանը նշեց՝ պայքարի հիմքում ճշմարտությունն է և ստի մերժումը. «Մեր ժողովրդի համառ կամքի, իր հայրենիքին, իր հողին փարված լինելու ճշմարտությունն է արտահայտվել։ Ես վստահ եմ՝ մեր սահմանապահ ժողովուրդը շատ մեծ խաղեր է խառնել իրար։ Մի բուռ ժողովուրդը աշխարհի մեծ սեղանները տարբերել է, և այս մարդկանց տագնապը նաև դրանից է գալիս, որ իրենց խոստումները չեն կարողանում այս փուլում իրականացնել։ Եվ հավանաբար մե՜ծ շարժեր են տեղի ունենում մեր այս փոքրիկ, անուշ հերոսական գյուղացիների և գյուղերի շնորհիվ: Սա է ճշմարտությունը եւ այ այս տեսակ պիտի լինենք մենք՝ չվախենալով ոչնչից»,- ասաց նա:
 
Մեզ հետ զրույցում Սրբազանը նշեց, որ վաղն անպայման պատմություն պետք է գրվի տավուշյան իրադարձությունների հիման վրա և նշվի, թե  ինչպես այս փոքրիկ գյուղերը (Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար) կարողացան խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը։

Սա մեկնակե՞տ է՝ հարցին ի պատասխան Սրբազանն ասաց. «Սա մեկնակետ է դեպի երկինք, դեպի ճշմարտություն, դեպի հայրենիք ու պատիվ, որտեղ ճշմարտությունը պիտի հաղթի ստին, եռագույնը՝ սեւին ու սպիտակին, տաճարը՝ փողոցին, հոգին՝ դուխին, հոգեւոր Հայաստանը՝ Նոր Հայաստանին, իրական Հայաստանը՝ ֆեյսբուքյան Հայաստանին»,- նշեց Սրբազանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ի վերջո, ճշմարտությունը պետք է հաղթի ստին։

    
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular