ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Որ մենք գնացել էինք կառավարություն, էնտեղից որ ես մի քիչ ուշ եմ դուրս եկել, ինձ ասել են, խոստացել են՝ երկու օրից մենք ձեզ մի հստակ տվյալ կասենք»,- լրագրողների հետ զրույցում օրեր առաջ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Կիրանց  համայնքի ղեկավար Կամո Շահինյանը։

«Կառավարությունից ինձ ասել են՝ գնա, ժողովրդին ասա՝ 60 տոկոսով վստահեցնում ենք, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ։ Երկու կողմից սահմանազատումը կլինի, կգա 12,13, 14 «տոչկեքը»,  որոնք որ բնակարաններին մոտ են, դա էլ պայմանավորվածությամբ, ժողովրդի մասնակցությամբ կճշտեն՝ ոնց անեն, որ ժողովրդին չխանգարի։

Ինձ կառավարությունից այդքան բանն են ասել, մնացածը ձեր բոլորի գործն է՝ ոնց եք մտածում, ինչ եք անում, ինչ պետք է անեք․ իրավունքները ձերն են։ Ես էլ ձեզ հետ»,- դիմելով կիրանցիներին՝ ասաց համայնքի ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular