ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ չի ներկայացնի Հայաստանին։ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով այս հարցին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Հասկանո՞ւմ եք, սա շատ էական հանգամանք է՝ մեր դիրքերի լեգիտիմությունն արդեն իսկ մեր կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որովհետև մեր դիրքերը լեգիտիմ են այստեղ»։

«Մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է` մեր բոլոր քաղաքականությունները, խոսույթը, ասելիքը, անելիքը տեղավորել մեր լեգիտիմ հիմքերի և լեգիտիմ գծերի վրա։ Սա շատ կարևոր և էական հանգամանք է։ Եվ ես առիթ չեմ ունեցել հրապարակային ասելու, չնայած աշխատանքային ֆորմատներով ասել եմ, չեմ էլ բացառում, որ ինչ-որ դրվագներ հրապարակված լինեն, բայց նաև պետք է իմանանք, որ այդ թվում՝ 2021 թվականի իրադարձությունները, 2022 թվականի իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են հենց 4 գյուղերի համատեքստում։ Այսինքն` ինչ-որ չափով փորձ է արվել, որոշ դեպքերում հաջող, օգտագործել, ցույց տալու համար, որ Հայաստանն է, որ գործում էր իր լեգիտիմ գծերից անդին։ Եվ մեր ռազմավարությունը, հիմա նաև անվտանգային և աշխարհաքաղաքական իրադրությունը վերլուծելով, և մեր ռազմավարությունները, նպատակադրումները, օրակարգը վերլուծելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ գլոբալ առումով Հայաստանի անվտանգությունը փլուզվող միջավայրում, գլոբալ անվտանգության փլուզվող միջավայրում, ո՞րն է այն գործոնը, որը պետք է հնարավորություն տա իր վրա հենվել և անվտանգային, ըստ էության, նոր համակարգ ստեղծել։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ գործոնը լեգիտիմությունն է»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular