ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր կողմից բարձրաձայնած խնդիրներից մեկին` սպիտակ տուփերով անհայտ ծխախոտների թեմային, ՊԵԿ-ն արագ արձագանքեց, սակայն ինչպես փոխանցում են ուժային համակարգի մեր աղբյուրները՝ խնդիրն ամբողջովին լուծված չէ, ու դեռ նկատվում է նման տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն: Պարզ չէ՝ դրանք ավելի վաղ շուկա մտած անօրինական ապրանքի մնացորդնե՞րն են, թե՞ գործ ունենք նոր խմբաքանակի հետ: Մեզ փոխանցում են, որ շուկայում շրջանառվում է նաև արտաքնապես ոչնչով չտարբերվող ծխախոտի խմբաքանակ, որը, ամենայն հավանականությամբ, դուրս է գալիս օդանավակայանների ու մաքսակետերի «Դյութի ֆրի»-ներից. դրանք ազատ մաքսային տարածքներ են, որտեղ վաճառվող ապրանքների վրա չի տարածվում ակցիզային կամ այլ հարկատեսակ: Ստացվում է, որ նման ճանապարհով շուկայում հայտնված ու նույն գնով վաճառվող ապրանքից պետական բյուջե մուտքեր չեն կատարվում, ավելին՝ նման ապրանքը, ի տարբերություն սպիտակ տուփերով ծխախոտի, նույնիսկ էժան չէ, ու, ըստ էության, կազմակերպիչները գերշահույթ են ստանում` ի հաշիվ պետության: Թեման շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular