ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. Զատուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» աճ է նկատվում: Ցույցերը պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից հանրապետության քաղաքացիների դժգոհությամբ։ Մարդիկ, մասնավորապես, մտահոգված են Տավուշի մարզի չորս գյուղերի փոխանցման շուրջ Երևանի և Բաքվի բանակցություններով։ Չնայած դրան, Հայաստանի վարչապետին առայժմ հաջողվում է «մանիպուլյացիաներ անել» և իր գործողությունների պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա»,- govoritmoskva.ru-ին տված մեկնաբանությունում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ` Կոնստանտին Զատուլինը։

«Հայաստանում շարունակվում է սուր առճակատումը և հանրային քննարկումը կառավարության գործողությունների վերաբերյալ, որը ոչ միայն հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում իր հայրենակիցներից, ինչը հանգեցրեց պատմական հողերից հայ բնակչության զանգվածային արտահոսքի, այլ նաև հետագայում բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու շուրջ և նախապատրաստում է այդ գործընթացը։

Այդ գյուղերի բնակիչները բողոքում են, և այդ գործընթացն արձագանք է գտնում հայ հասարակության մեջ։ Չգիտեմ հավատամ խոսակցություններին, թե ոչ, բայց Հայաստանում շատերը վստահ են, որ այսօր Փաշինյանին հսկում են ամերիկյան հատուկ ջոկատայինները։ Նա, իհարկե, կերակրում է ուժայինների ընտրյալ խմբին, որոնք նրա միակ հենարանն ու հույսն են ցանկացած անկարգությունների դեպքում։

Բողոքողների նկատմամբ բռնության աստիճանը անընդհատ աճում է, քանի որ գործընթացն ինքնին զարգանում է։ Ինձ համար դժվար է հիմա կանխատեսել, թե ինչպես դա կարող է ավարտվել, թեկուզ միայն այն պատճառով, որ ես կարող եմ Փաշինյանին արժանին մատուցել, նա խելամտորեն է խաղում բնակչության զգացմունքների ու նախապաշարմունքների վրա։

Փաշինյանը երկար ժամանակ կարողացել է մանիպուլյացիա անել սեփական մեղքերը, հանցագործությունները, սխալները բարդելով կամ Ռուսաստանի, կամ ընդդիմության, կամ նախորդ նախագահների վրա։ Բայց կարծում եմ, որ վաղ թե ուշ մարդիկ այդ ամենը կհասկանան»,- ասել է Զատուլինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular