ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեխիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։

Բանաձեւին կողմ են քվեարկել 104 պատգամավորներ։ Այն քննարկման էր ներկայացրել Չեխիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ «Ես կարծում եմ, որ Չեխիայի պարտքն էր պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երեկ նշվում էր Ցեղասպանության 102-րդ տարելիցը, եւ այսօր նման բանաձեւի ընդունումը խորհրդանշական է»,- ասել է Բյոնիշը։

Պատգամավորների պալատի անդամները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ այն մարդկության դեմ հանցագործություն որակելով։    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular