ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր կամ գուցե ցանկալի լեգիտիմություն՝ 4 գյուղի դիմաց, բայց միևնույն ժամանակ առանց արտաքին օգնության ապրելու բանաձև է առաջ քաշում Փաշինյանը, երեկ հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում։

Նա նորից պնդում է, որ բանակցություններն ընթանում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ Ալիևը հակադարձում է։ Վարչապետը հարց է բարձրացնում՝ ի՞նչ գործ ունի զինվորը սահմանին, առաջարկում է 50 մետր այն կողմ ադրբեջանցիներին չտեսնելու համար ծառեր տնկել և այլն։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ Արթուր Խաչիկյանին։

- «Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու, չակերտներով կամ առանց չակերտների լեգիտիմացնելու առումով»: Սա վարչապետի մտքի ուղիղ մեջբերում է

Պարո՛ն Խաչիկյան, ինչ-որ մեկին, ինչ-որ բան ապացուցելու և ցույց տալու համար տարածք զիջելը որքանո՞վ է ընդունելի։

- Խելագար խոսակցությունները մեկնաբանելու իմաստ էլ չկա։ Միջազգային հանրությունը մեր երկրում ներկայացված է Ալիևով և Էրդողանով։ Թե ինչ հիմքի վրա է գտնվում սահմանը` պատասխան չկա։ Այդ տրամաբանությամբ՝ 2 գյուղից հետո 4 գյուղ, հետո Վարդենիսում` 11 գյուղ, հետո Սյունիքում` էլի 8 գյուղ, հետո միջանցք և այլն։ Չկա, թե ինչ հիմքի վրա է սա արվում, Ադրբեջանն ինչն է ճանաչում որպես սահման, ոչինչ չի ասվում։ Հերթական մանիպուլյացիան է։

- Դուք խոսում եք Ադրբեջանի կողմից ներկայացվող արդեն հաջորդ պահանջների մասին, բայց երեկ Փաշինյանն ասաց «Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի` մեր դիրքերի լեգիտիմությունն է»։ Ինչպե՞ս։

- Ադրբեջանը կառուցել է Արևմտյան Ադրբեջան անունով հեռուստաընկերություն, որը համարում է, որ մի ամբողջ հանրապետության տարածքն Ադրբեջանի մաս է։ Մեզ ասում էին Արցախը զիջեք և վերջ, հետո Ջերմուկը, հետո մնացած տարածքները, էլ ինչ զիջենք, նրանք որտե՞ղ են կանգնելու։ Նրանք ասում են, որ մենք ապրում ենք Արևմտյան Ադրբեջանում։

- «Արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հենքն է. Ադրբեջանը ընդունել է դա»։ Սա ասաց Նիկոլ Փաշինյանը, որին ի պատասխան՝ Ալիևն ասում է, որ բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ Ադրբեջանն է կազմել։ Հստակ՝ ո՞վ է ստում։

- Եթե ուզում ենք իմանալ, թե ով է ստում, ապա պետք է ստուգենք փաստերը։ Եթե խոսում է Ալմա-Աթայի մասին, ապա ինչո՞ւ միայն իշխանությունը զավթելուց վեց տարի հետո։ Երբ ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, այդ հռչակագրի մասին հիշո՞ւմ էր։ Մեր հանրապետությունում ով, ինչ ուզում անում է, ինչ ուզում ասում է և որևէ մեկը պատասխան չի տալիս։ Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնված է սովետական հանրապետությունների միջև հիմնված սահմանի վրա։ Այսինքն՝ միջազգային հանրությունն ընդունում է, որ մեր սահմանը պետք է հիմնված լինի սովետական սահմանի վրա, իսկ Ադրբեջանը դա չի ընդունում և արդեն մի քանի հարյուր կիլոմետր մտել է մեր տարածք։ Էլ ինչ ապացույց է պետք։

- «Ընդհանրապես՝ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած. նա պետք է լինի զորամասում և մոբիլ»,- հարցնում է Փաշինյանը։ Եթե զինվորը սահմանին գործ չունի, ապա որտե՞ղ գործ ունի։

- Կարծում եմ, պետք է հուշարձան կանգնեցնել, քանի որ այդ մարդը պատմության մեջ առաջին ղեկավարն է, որ ասում է, թե զինվորը սահմանին գործ չունի։ Երևի զինվորը պետք է նարդի խաղա և սուրճ խմի։ Քանդակը պետք է, նա անցնում է բոլոր պատմական ռեկորդները։ Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը, ժողովրդին` տեղահանումից, ցեղասպանությունից, էթնիկ զտումից, դա կառավարության գործը չէ։ Հավանաբար կառավարության գործը լայվեր դուրս գալը և սուտ խոսելն է։

- Զինվորը սահմանում գործ չունի, ըստ երևույթին, Փաշինյանն այլընտրանքը գտել է, ասում է՝ եթե ադրբեջանցիների երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել սահմանին։ 

- Կա՛մ այդ մարդն, իսկապես, ատում է մեր ժողովրդին և վրեժ է լուծում․ հավանաբար կարծելով, որ իր կյանքի անհաջողությունների պատճառը մեր ժողովուրդն է և բացեիբաց ձեռք է առնում մեզ, կա՛մ էլ ունի լուրջ հոգեբանական շեղումներ և պետք է դրանով լուրջ զբաղվի։ Փաշինյանն աշխարհում միակ ղեկավարն է, որ ասում է ժողովուրդն իրեն պետք է պաշտպանի ծառ տնկելով և այլն։ Ես այս խելագարությունը և ձեռք առնելը, մեկնաբանել չեմ ուզում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular