ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն․ ներքին զորքերը շրջափակել են ՀՀ տարածքում գտնվող Կիրանց գյուղը, սահմանափակել են քաղաքացիներ մուտքը այդ բնակավայր, որպեսզի գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն։

Այ մասին ասել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ «Հայաքվե» նախաձեռնութան ՆԳՆ-ի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ։

Ըստ նրա՝ սա մեր պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է։

«33 տարի առաջ նույն այդ տարածքում՝ Ոսկեպար գյուղում Նոյեմբերյանի 20 ոստիկաններ, մարտնչելով այդ գյուղի համար, մեծ մասը զոհվել են, 11 ոստիկան զոհվել է ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ բախումում, ևս 3-ը մահացել են բանտերում։

Այսօր՝ 33 տարի հետո, ՀՀ ոստիկանությունը փորձում է բռնազավթել այդ գյուղը՝ թշնամուն հանձնելու համար։ Սա ուղղակի աղետալի իրադարձություն է։ Սա նաև սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգությունն է»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այսօր ՀՀ իշխանությունը բռնազավթած անձը և խմբակը սահմանադրական կարգի տապալում են իրականացնում և փորձում են դրանում օգտագործել ոստիկանությանը։

«Մենք ոստիկաններին զգուշացնում ենք, որ իրենք սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ, որովհետև հանցագործների խմբակը վաղ, թե ուշ, պատասխանատվություն է կրելու։

Ոստիկանները, որոնք մեր պետության ծառայողներն են և իրենց ծառայությունն իրականացնում են մեր կողմից վճարված հարկերով, չպետք է դառնան թշնամու գործակալների հանցակիցը։ Իսկ որ սրանք թշնամու գործակալներ են, այլևս ոչ մի կասկած չկա»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular