ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաեստրո Գրիգորիչը մինորային տրամադրություն ունի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, բարեփոխումների գործընթացը առաջ է բերել հայկական «էլիտայի» որոշ հնաբնակների դժգոհությունը: Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք, որ այդ գործընթացների զոհ են գնում երբեմն անխորտակելի թվացող ընտանեկան և կլանային կոնգլոմերատներ: Այս առումով հասկանալի է, որ ՀՀԿ–ում և իշխանական վերնախավում տեղի ունեցող վերադասավորումներից պետք է որ հիացած չլինի Գալուստ Սահակյանն իր ընտանիքով:

Բավական չէ, որ Գալուստ Սահակյանը շուտով զրկվելու է իր բարձր ու հանգիստ պաշտոնից, հիմա էլ խոսակցություններ են գնում, որ նրան ընդհանրապես չեն ուզում տանել խորհրդարան, անգամ որպես շարքային պատգամավոր` առաջարկելով նրան գլխավորել ՀՀԿ–ի թոշակառուների ակումբը: Մյուս կողմից գործող վարչապետն էլ կարծես հատուկ թիրախավորել է նրա որդուն՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:

Վերջերս համարյա կառավարության նիստ չի լինում առանց վարչապետի «հատուկ» վերաբերմունքի առ կրտսեր Սահակյանը: Ասում են նրա օրերն էլ հաշված են իր պաշտոնում, և նա, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կշարունակի վարչապետի աչքից հեռու՝ Ազգային ժողովում:

Ի դեպ հենց այն նույն վարչապետի, որի մասին Արման Սահակյանի հարազատ քեռին՝ ՀՀԿ–ում արդեն վաղուց «իզգոյ» դարձած Աշոտ Աղաբաբյանը, վերջերս տրված հարցազրույցներից մեկում խոսում էր ընդգծված հիացմունքով: Երևի դա էլ իր հաշվարկված դրդապատճառներն ունի, եթե հաշվի առնենք այն, որ ժամանակին օլիգարխիկ արտոնություններից զրկված «Հրազդան» տոնավաճառի սեփականատերը, այժմ փորձում է հայաստանյան գերարդար դատական ատյանների միջոցով հետ բերել շուրջ 60 մլն դրամ վճարած հարկերը: Խոսքն այն գումարի մասին է, որը գոյացել էր ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում:

Տոնավաճառի 250 աշխատակիցների հարցաքննության արդյունքում բացահայտվել էր, որ տոնավաճառում այնքան չհայտարարագրված կամ թերհայտարարագրված «քյաշ» գումար է պտտվել, որ բացահայտման արդյունքում արձանագրվել է շուրջ 60 մլն դրամի հարկային պարտավորություններ և տուգանքներ: Ի դեպ, պարոն Աղաբաբյանը այդ գումարը ժամանակին խելոք վճարել է:

Գուցե «էլ բեթարից» խուսափելու համար: Ինչևէ, եթե սրան գումարենք նաև Գալուստ Սահակյանի մյուս որդու՝ առողջապահության նախկին փոխնախարար Տիգրան Սահակյանի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած պաշտոնանկությունը, ապա հստակ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ–ի բարեփոխումները Մաեստրոյի վրա չեն եկել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular