ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս զինվորականները հետախուզական նպատակներով օգտագործում են Supercam անօդաչու թռչող սարքեր, որոնք արտադրվել են Rostec-ի դուստր ձեռնարկության Unmanned Systems-ի կողմից: Անօդաչու սարքերը զինվորականներին օգնում են տեղեկություններ ստանալ հակառակորդի անձնակազմի և տեխնիկայի գտնվելու վայրերի մասին, գրում է 1.ru-ն:

Հրետանային անձնակազմերն օգտագործում են այդ անօդաչու սարքերը անհրաժեշտ կոորդինատները ձեռք բերելու, հրթիռային հարվածներ հասցնելու և կրակը կարգավորելու համար։ Անօդաչու սարքերը նաև օգնում են զինվորականներին գրանցել թիրախների ոչնչացումը։

«Մենք ուղղակիորեն շփվում ենք հրետանու անձնակազմի հետ, ունենք կուրատորներ, նրանց տալիս ենք թիրախներ, նրանք մեզ համար հրետանի են գտնում, մենք շփվում ենք այդ հրետանու անձնակազմի հետ, նրանց ճշգրտումներ ենք տալիս և նրանք խոցում են թիրախները։ Մենք ոչ մի շանս չենք թողնում թշնամուն»,- պատմել է Տրուֆ մականմամբ  Supercam ԱԹՍ-ի ավագ օպերատորը:

Նշենք, որ Supercam դրոնները լավ պաշտպանված են էլեկտրոնային պատերազմի միջոցներից: Դրանք ունեն ելակետ վերադառնալու գործառույթ, հեշտ են կառավարվում, իսկ գործարկումը չի պահանջում բարդ գործողություններ:

Այդ անօդաչու սարքերը արագ են տեղակայվում և թռիչք կատարում: Supercam-ները հագեցած են տեսախցիկով, որը լավ պատկեր է ստանում և կարող է գիշերը նկարել ինֆրակարմիր տիրույթում: Անօդաչու թռչող սարքի մյուս առավելությունը նրա անաղմուկ լինելն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular