ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կիրանցում իրավիճակը շարունակում է թեժ մնալ։ Վերջին տվյալների համաձայն՝ հարյուրավոր ոստիկաններ փակել են Կիրանցի մուտքերը և թույլ չեն տալիս պատգամավորներին և Բագրատ արքեպիսկոպոս սրբազանին մտնել Կիրանց։

Երեկ առավոտյան տասնյակ մարդկանց բերման ենթարկելուց և բռնություններ կիրառելուց հետո, այժմ էլ իշխանությունն անցել է Կիրանցի տոտալ շրջափակմանը։ Ժամեր շարունակ անջատված է եղել էլեկտրականությունը, ինչպես նաև խնդիրներ են եղել ինտերնետի հետ։ Այս կերպ Փաշինյանը կիրանցիներին փորձում է սովորեցնել «հնարավոր» շրջափակմանն` արդեն Ադրբեջանի կողմից։

Ցավալիորեն, այն, ինչ կարող էր անել թշնամին, այսօր անում են հենց Հայաստանի իշխանությունները, ուստի առնվազն երկերեսանիություն է ՔՊ-ականների վրդովմունքը, երբ նրանց ուղիղ մեղադրում են սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեջ։ Մինչ ՆԳՆ-ն հերքում է կիրանցիների նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, նույնիսկ տարածվող տեսանյութերում ակնհայտ երևում է, որ հրճված ոստիկանները կոշտ ուժ են գործադրում կիրանցի բնակիչների նկատմամբ։

Կիրանցում կատարվողը պետք է դաս լինի Հայաստանի` հատկապես սահմանամերձ բոլոր բնակավայրերի բնակիչների համար և ոչ միայն, պետք է գիտակցել, որ Կիրանցը ոչ առաջինը և ոչ էլ վերջինն է լինելու այս ցանկում, ինչ-որ պահի վտանգը կարող է հասնել նաև նրանց, ուստի հարկավոր է պայքարի կենտրոնը Կիրանցից տեղափոխել Երևան, և ոչ միայն երևանցիների, այլ նաև հանրային լայն զանգվածների միջոցով` իշխանությունից վռնդել Փաշինյանին և նրա վարչախմբի ներկայացուցիչներին։

Մարինե Միրզոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular