ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ Վարդապետյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց, որ ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ կա։ 

«Գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չի զետեղվել Գլխավոր դատախազության կայքում, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու հասարակության մեջ։ Ուզում ենք, որ այն մարդիկ, որոնք արել են այդ արարքը, պատժվեն»,- նշեց նա։

Վարդապետյանը տեղեկացրեց, որ  գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին։

«Պետք է քննել ու հասկանալ, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս կոնկրետ IP հասցեով, ինչպես է ունեցել էլեկտրոնային հարթակներին հասանելիություն»,- նկատեց նա։

Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա: Կինը բռնության տեսարանին էր ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում էին մյուս երեխայի վրա:

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, կալանավորվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular