ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները բացել են Կիրանց գյուղի երկու մուտքերը, սակայն շարունակում են մնալ գյուղում: Ըստ էության, ականզերծման աշխատանքներն ավարտվել են:

Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:

«Գյուղացիները դեռևս սպասողական վիճակում են, որպեսզի հասկանան, թե ի՞նչ է տեղի ունենալու հետո»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք,  որ մայիսի 2–ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների:

Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տվել մուտք գործել գյուղ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular