ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որ չցանկացավ՝ անունը գրենք, երեկ ասաց, թե խմբակցությունների կայացրած համատեղ որոշման պատճառը երկրում սպասվող հնարավոր գործընթացներն են: Իրենք չեն բացառում, որ առաջիկա օրերին փողոցային պայքար կսկսվի, իսկ այդ ընթացքում չեն կարող իշխանականների հետ գործուղումների մեկնել։ Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ առաջինը հրաժարվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, իսկ Տարոն Մարգարյանը հայտնել է, թե կորցրել է անձնագիրը։

Ի դեպ, երեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ամբիոնից փորձեց ծաղրել գործընկերներին, երբ հերթական անգամ ընդդիմադիրներին ներկայացնում էր իբրեւ ռուսական ագենտուրա, հայտարարեց. «Տարոն Մարգարյանն ԱՄՆ թռնելուց 5 րոպե առաջ անձնագիրն ա ինչ-որ կորցրել, Աշոտ Սիմոնյանն էլ հիվանդացել է, չեն թողո՞ւմ գնաք ԱՄՆ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular