ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. Բոզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին, իսկ հասարակությունը սա չի հասկանում, չի կարողանում հստակ գնահատել իրավիճակը: Չկա քաղաքական անալիզ, թե ինչու է այդպես ստացվել, հիմնական պատճառն էլ այն է, որ ՀՀ-ում քաղաքական միտքը երբեք զարգացած չի եղել: 1or.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: 

Նա հենց այս պրիզմայից է բացատրում ոստիկանների ներկայիս գործողությունները՝  անհամաչափ ուժի կիրառումն ու քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումը: 

«Հայաստանում ոստիկանները միշտ շարժվել են հետևյալ ուժի սկզբունքով՝ եթե կա հոծ զանգված, ապա իրենք շատ զգույշ են աշխատում, իսկ երբ ակցիաները մարդաշատ չեն, սկսում են կոշտ քայլերի դիմել»,- ասաց Բոզոյանը:

Իսկ թե ինչո՞ւ նախկին և որևէ իշխանության ժամանակ ոստիկանների կողմից նման ուժի կիրառում չենք նկատել, հատկապես կանանց և անչափահասների նկատմամբ բռնության դեպքեր գրեթե մտաբերելի չէ, հստակ պատասխան ունի:

«Բանն այն է, որ ի տարբերություն նախկինների, Նիկոլ Փաշինյանը հետադարձ ճանապարհ չունի: Ամեն ղեկավար իր համար ունի հեռանալու պահեստային տարբերակ: Քանի որ Նիկոլ Փաշինյանը դրա նույնիսկ տեսական շանսը չունի, իր հրահանգները ոստիկաններին տարբեր են: Նախկինում էլ ոստիկանները պետք է պաշտպանեին ղեկավարին և կատարեին հրահանգները, սակայն որոշակի կարմիր գծեր կար, որ չէր կարելի անցնել:

Փաշինյանը պարտվելու շանս չունի, այն, ինչ ինքը կատարել է, անհամեմատելի է մյուսների կատարած բացասական քայլերի հետ: Ինքը, շատ լավ հասկանալով սա, իր ոստիկանությանն ասում է, որ պետք է կարմիր գծեր չունենան: Իսկ որպեսզի առանձնակի դաժանություն դրսևորվի, ինքը հիմա ստեղծում է ազգային գվարդիա, որտեղ այնպիսի մարդկանց է հավաքելու, որ որևէ կասկած չունենան, թե ինչ պետք է անեն: Բայց եթե շատ մեծ զանգված հավաքվի և դա արվի ճիշտ քայլերով, ապա ոստիկանությունը չի գնա այդ ծայրահեղ քայլին, անգամ եթե Նիկոլ Փաշինյանը դա պահանջի»,- ասաց  Բոզոյանը:

Իսկ թե ի՞նչ դեր պետք է ունենա ընդդիմությունն այս պայքարում, որ ոստիկանությունն էլ ընկրկի և հնարավոր լինի այս գործընթացը կասեցնել, քաղաքագետն ասաց.

«Որպեսզի ընդդիմությունը կարողանա իր քաղաքականությունն առաջ տանել, պետք է մեծ զանգված կարողանա առաջ տանել, դրա համար էլ պետք է քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել, ինչին ընդդիմությունը չի տիրապետում: Այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմության մեջ չի հայտնվել մի քաղաքական ուժ, որ կարողանա հասարակությանը կոնսոլիդացնել»:

Բոզոյանը նկատում է, որ որևէ մեկը երբևէ չի պատկերացնում թե ով կլինի հաջորդ լիդերը: 90-ականների շարժման ընթացքում առաջնորդ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ-որ փուլում աննկարագրելի դարձավ Կարեն Դեմիրճյանի կերպարը, որոշ ժամանակ հետո հրապարակը հավատում էր նրա որդուն, ինչու ոչ՝ 2013թ-ին դա Րաֆֆի Հովհաննիսյանն էր:

Չեմ կարծում, որ որևէ մեկը 2018-թ.-ի ձմռանը կանխատեսեր, որ գարնանը ծնվելու է Նիկոլ Փաշինյան անունը և ժողովուրդը նրան հավատալու է: Հիմա էլ տարբեր ընդդիմադիր շարժումներից ում հաջողվի կոնսոլիդացնել հասարակությանն, այն ժամանակ էլ կծնվի լիդեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular