ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոֆեինի դրական և բացասական ազդեցությունները. փաստեր, որոնք պետք է իմանալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կոֆեին պարունակում է բազմաթիվ բույսերի, այդ թվում սուրճի և թեյի տերևների մեջ: Ընկույզը և կակաոն նույնպես պարունակում են կոֆեին: Կոֆեինը կարող է լինել նաև տեխնածին և պարունակել մի շարք սննդի և ըմպելիքների մեջ: Ըստ բրիտանացի գիտնականների, բնակչության 90 %-ը ինչ-որ ձևով կախվածություն ունի կոֆեինից: 1820 թվականին սուրճի հատիկներից ստացված կոֆեինը դառնում է ամենահանրահայտ և հասանելի թմրանյութը, որը պարունակվում է մեծ թվով տարբեր ըմպելիքների և բժշկական դեղամիջոցների մեջ։

Картинки по запросу Կոֆեին

 

Past.am-ը՝ հղում անելով Healthline.com-ին, ներկայացնում է կոֆեինի դրական և բացասական ազդեցությունները:

Похожее изображение

 

Կոֆեինի դրական հատկությունները

Կոֆեինը խթանում է ուղեղի ակտիվությունը: Կոֆեին հասնում է ձեր ուղեղ շատ արագ եւ հանդես է գալիս որպես կենտրոնական նյարդային համակարգի տոնուսը բարձրացնող միջոց. Այն բարձրացնում է մարդկանց աշխատանքի արդյունավետությունը, վերացնում է քնկոտությունը, վերացնում գլխացավը: Փորձագետները նաև հայտնում են, որ կոֆեինը կարող է պաշտպանել ընկճախտից: Նրանք նաև ապացուցել են, որ կոֆեինը զգալիորեն նվազեցնում է բորբոքային գործընթացները գլխուղեղի նյարդային վերջույթներում:

Картинки по запросу Կոֆեին

 

Կոֆեինի բացասական ազդեցություննը

Կոֆեինը, ինչպես և ցանկացած թմրամիջոց, օրգանիզմի վրա բացասաբար է ազդում։ Այն ազդում է ուղեղի նույն այն հատվածների վրա, որը և աֆֆետամինը, կոկաինը և հերոինը։ Միայն ոչ ուժեղ։ Կոֆեինն առաջացնում է ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական կախվածություն։ Չափից շատ օգտագործումը կարող է դառնալ նաև գլխացավի պատճառ:

Картинки по запросу Կոֆեին

 

Հետազոտողները պարզել են՝ վարկածը, որ սուրճը կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը, հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների առաջացման, չի հերքվել: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նկատի ունենալ հակացուցումների մասին բոլոր տվյալները և սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը: Օրինակի համար միջազցային Օլիմպիական կոմիտեն արգելում է մրցորդներին կոֆեին ընդունել։ Նշենք նաև, որ կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է մահվան պատճառ հանդիսանալ․ 1կգ քաշին 150-200 մգ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular