Զելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱստված դարձել է Ուկրաինայի դաշնակիցը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զատկի տոնի կապակցությամբ ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում։ Նա նաև ասել է, որ Աստված կրում է ուկրաինական դրոշով շևրոն (թևնոց)։
Հայտարարությունը հրապարակվել է նրա գրասենյակի կայքում։ Քաղաքական գործիչը նշել է, որ «հին հարևանը, որն անընդհատ եղբայրանում էր», այժմ «հավերժ հեռու» է Ուկրաինայից իր գործողությունների պատճառով։
«Աշխարհը տեսնում է սա, Աստված գիտի դա։ Եվ մենք հավատում ենք՝ Աստված իր ուսին Ուկրաինայի դրոշով շևրոն ունի։ Այնպես որ, նման դաշնակցի դեպքում կյանքն անպայման կհաղթի մահին»,- ասել է Զելենսկին։