1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մանկաբարձի համաշխարհային օր, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր, Եվրոպայի համաշխարհային օր, Դանիա՝ Ազատագրման օր, Նիդերլանդներ՝ Ազատագրման օր, Ճապոնիա՝ Երեխաների օր, Ղրղզստան՝ Սահմանադրության օր, Ավստրիա՝ Ռասիզմի և բռնության դեմ պայքարի օր, Բելոռուս՝ Տպագրության օր, Մեքսիկա՝ Պուեբլի ճակատամարտի հիշատակի օր, Թաիլանդ՝ Թագադրման օր, Եթովպիա՝ Ազատության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1877–կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Արդահանը: 1899–ծնվել է շուշեցի հայտնի դերասան Տիգրան Շամիրխանյանը։ 1906–ծնվել է արձակագիր, լրագրող Մկրտիչ Ասլանյանը։ 1911–ծնվել է երաժշտագետ, բանաստեղծ Մաթևոս Մուրադյանը։ 1920-Բաքվում ստեղծվել է հայկական «Արևելյան թատերական ստուդիա», որի գլխավոր խմբագիր է դարձել թատերական գործիչ և կոմպոզիտոր Ա․Ս․Մաիլյանը։ 1925– ծնվել է մանկաբույժ Միքայել Ջոթյանը։ 1936–ծնվել է գիտնական, տեսաբան- ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը։ 1972–վախճանվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: 1993-վախճանվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը։ 1994–Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը: 2005-Գյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը: 2006-Բելգիայում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է A320 մակնիշի հայաստանյան երկու ինքնաթիռ, որոնք տեխնիկական զննում էին անցնում Բելգիայում: 2013-Երևանում կայացել են ավագանու ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել իշխող Հանրապետական կուսակցությունը: 2017-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է նորընտիր պատգամավորների մանդատները: 2020- Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից և նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ 553-սկսվել է Երկրորդ Կոնստատինապոլիսյան եկեղեցիական ժողովը։ 1260-Խուբիլայը դարձել է Մոնղոլական կայսրության մեծ խան։ 1494 -Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Ջամայկայի ափերը։ 1599-ծնվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, Անգլիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելը։ 1751-Պորտուգալիայի արտգործնախարար Սեբաստիան Պոմբալը հրատարակել է օրենք, ըստ որի Պորտուգալիայում աուտոդաֆ կարելի է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ, որով իսկ Պուրտուգալիայում դադարեցվել է ինկվիզիցիայի իշխանությունը։ 1788-իսպանացի ծովագնաց Մարտինեսը Վանկուվեր կղզին (ներկայիս Կանադա) հայտարարել է Իսպանիայի սեփականություն։ 1789-ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը հրավիրել է Գերագույն խորհուրդ, որը չէր եղել 1614 թվականից։ Նիստերի ընթացքում փոխզիջումների չգալու հետևանքով սկսվել է Մեծ ֆրանսիական հեղափոխությունը։ 1816-Կարլ Օգոստոս Սեկսեն-Վայմար-Էյզենխսկին ներկայացրել է առաջին գերմանական սահմանադրությունը։ 1816-լույս է տեսել Ջոն Քիթսի առաջին սոնետը։ 1818–ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիր Կառլ Մարքսը: 1821-վախճանվել է Ֆրանսիայի կայսր, զորական Նապոլեոն Բոնապարտը: 1921-Կոկո Շանելը հանրությանն է ներկայացրել Chanel-5 օծանելիքը: 1836-Բելգիայում շահագործման է հանձնվել մայրցամաքային Եվրոպայի առաջին երկաթուղին, որը կապել է Մեխելեն և Բրյուսել քաղաքները։ 1846–ծնվել է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը։ 1862-Մեքսիկա ֆրանսիական ներխուժման ժամանակ տեղի է ունեցել Պուեբլեի ճակատամարտը, որի ժամանակ Շարլ դե Լորանսեի ղեկավարած ֆրանսիական բանակը պարտություն է կրել Իգնասիո Սարագոսայի ղեկավարած մեքսիկական բանակից։ 1891-Նյու-Յորքում բացվել է Music Hall համերգային դահլիճը (ներկայիս Կարնեգի Հոլլ), բացման առաջին համերգի խմբավարն է եղել Չայկովսկին։ 1912-լույս է տեսել «Պրավդա» թերթի առաջին համարը։ 1925-ամերիկյան Դեյտոն քաղաքում (Թեննեսի նահանգ) ձերբակալվել է 24-ամյա դպրոցական ուսուցիչ Ջոն Սկոուպսը, որը համարձակվել է դասավանդել նահանգի օրենքներով արգելված Չարլզ Դարվինի էվոլուցիայի տեսությունը։ Այդ առիթով ընթացող դատավարությունը ստացել է «կապիկների դատավարություն» անունը և իր վրա է բևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը։ 1936-Պիետրո Բոդոլոյի ղեկավարած իտալական բանակը գրավել է Եթովպիայի մայրաքաղաքը(Պողպատե կամքի երթ)։
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը կապիտուլացիայի են ենթարկվել Հոլլանդիայում։ 1949–10 եվրոպական երկրներ համաձայնագիր են ստորագրել Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին: 1951– Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է հատուկ խաղերի համար պատրաստված առաջին Nimrod համակարգիչը: 1956-Տոկիոյում սկսվել է Ձյուդոյի աշխարհի առաջին առաջնությունը։ 1988 —կայացել է առաջին տեսահաղորդումը էվերեստի գագաթից։ 1995–վախճանվել է ծագումով հրեա ռուսաստանցի շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը։ 2004–Պաբլո Պիկասսոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվել է 104 միլիոն դոլլարով: 2009–Վրաստանում ռազմական խռովության փորձ է իրականացվել:
Կ. Խաչիկյան