ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են նշանակում հագուստի պիտակներին պատկերված նշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Հաճախ նոր հագուստը փչանում է լվացքի կամ արդուկելու ընթացքում, քանի որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում պիտակներին ներկայացվող նշաններին։ 

Interesnoznat-ը գրում է, որ այս նշանների նշանակությունն իմանալու դեպքում այլևս երբեք չեք փչացնի ձեր հագուստը։ 

1.      Ձեռքով լվացք։ 

2.      Մեքենայով լվացքն արգելվում է։

3.      Միայն ձեռքով լվանալ, մաքսիմալ ջերմաստիճանը 30 աստիճան, չտրորել։

 4.      Ձեռքով կամ մեքենայով լվանալ, նշված աստիճանը չգերազանցել։ 

5.      Ձեռքով կամ մեքենայով լվանալ, ոչ մի դեպքում չգերազանցել նշված աստիճանը, աստիճանաբար սառեցնել ջուրն ու քամելու ընթացքում դանդաղ ռեժիմ ընտրել։

 6.      Մանրակրկիտ լվացում ջրի մեծ քանակության մեջ, արագ պարզաջրում ցածր ջերմաստիճանով։

 7.      Թույլատրվում է քլոր պարունակող սպիտակեցնող նյութեր օգտագործել։ Օգտագործել միայն սառը ջուր, հետևել, որ փոշին ամբողջովին լուծվի։ 

8.      Լվացքի ընթացքում քլոր պարունակով նյութեր չօգտագործել։ 

9.      Թույլատրվում է արդուկել։

 10.  Թույլատրվում է արդուկել միայն 110 աստիճան տաքության դեպքում։ Վերաբերվում է սինթետիկ հագուստին՝ նեյլոնե (սինթետիկ մանրաթել), պոլիեսթեր, ացետատ։ Գոլորշի չօգտագործել։

11.  Թույլատրվում է արդուկել 150 աստիճան տաքության դեպքում։ Վերաբերվում է  խառը կտորներին։ Օգտագործեք խոնավ կտոր։

 12.  Թույլատրվում է արդուկել 200 աստիճան տաքության տակ։ Վերաբերվում է բամբակյա հագուստին։

 13.  Միայն չոր լվացում։

 14.  Չոր լվացում ցանկացած մաքրող միջոցով։

 15.  Մաքրում միայն ածխաջրածնային և քլորէթանային մաքրող միջոցներով։

 16.  Մաքրում միայն ածխաջրածնային մաքրող միջոցներով։

 17.  Մաքրում միայն ածխաջրածնային և քլորէթանային մաքրող միջոցներով, քիչ ջրով։ 

18.  Մաքրում միայն քլորէթանային մաքրող միջոցներով, քիչ ջրով, մեխանիկական ազդեցությունների ու ջրի ջերմաստիճանի կառավարմամբ։

 19.  Թույլատրվում է քամել ու չորացնել լվացքի մեքենայում։

 20.  Չի թույլատրվում քամել ու չորացնել լվացքի մեքենայում։

 21.  Չորացնել տաք ջերմաստիճանի դեպքում։ 

22.  Չորացնել շատ տաք ջերմաստիճանի դեպքում։

 23.  Քամելուց հետո թույլատրվում է ուղղահայաց չորացում։ 

24.  Չորացնել առանց քամելու։

25.  Չորացնել հորիզոնական հարթության վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular