ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միասնական տոմսային համակարգը իրականացվում է համապատասխան գործընթացի արդյունքում «Telcell» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա, հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ պայմանագրով ներկայացված է մինչև մայիսի 14-ը:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Այսինքն մենք այս տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգը, կանգառասրահներ ու 50 կանգառասրահներում արդեն իսկ տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենում: Ունենալու ենք նաև 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուս: Այս ավտոբուսների ու տրոլեյբուսների ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո նոր սկսելու է գործել տոմսային համակարգը»,- նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular