Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ժիրայր Պետրոսյանը (60 կգ) դարձել է մեծահասակների ուշուի Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին գրում է Sportball24․com-ը։
Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է ռումինացի Լուկա Բոլեանին և դարձել մրցաշարի հաղթող:
Ուշուի 19-րդ առաջնությունն անցկացվում է Ստոկհոլմում մայիսի 3-5-ը: