ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնական
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը մեծապես կապված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրումից հիմնական շահառուներից մեկն է։ Մեծ եկամուտներ են բերում նաև Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։
Մեծ մասամբ դրա շնորհիվ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ հայտնվում է համաշխարհային առաջատարների թվում տնտեսական աճի տեմպերով»,- Ուշակովը։