ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ձեռնամուխ ենք եղել Երևանի կենտրոնական հատվածը բեռնաթափելու և շրջանցիկ ավտոճանապարհներ կառուցելու ծրագրին. Տարոն Մարգարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին տարիներին մենք ձեռնամուխ ենք եղել մի շատ հավակնոտ, բայց և անչափ կարևոր ծրագրի փուլ առ փուլ իրականացմանը. խոսքը Երևանի կենտրոնական հատվածը բեռնաթափելու և շրջանցիկ ավտոճանապարհներ կառուցելու մասին է, և առաջին արդյունքները մեր համաքաղաքացիներն արդեն իսկ կարող են գնահատել։

Այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ կան և այս օրերին մեկնարկել է ճանապարհաշինության ծրագրի նոր փուլը, որի ավարտին 2019թ. կունենանք Դավթաշեն-Աշտարակ 23 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ, որը միմյանց կկապի միանգամից 4 վարչական շրջան և կդառնա Երևանի քաղաքաշինական հերթական մեծ ձեռքբերումը:

Մաղթում եմ բարի ընթացք ծրագրին և շնորհակալությունս եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին տարիների արդյունավետ համագործակցության համար։

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular