ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, հանձնախմբի անդամներ Կարեն Բեքարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ մոտ 2 ժամանոց հանդիպում են ունեցել Արցախի պատգամավորների հետ։ Անցած շաբաթ էլ հանդիպել էին լրատվամիջոցների խմբագիրների հետ: Օսկանյանն արցախցիներին ներկայացրել է անցած 2 ամսում արտերկրում ունեցած հանդիպումները՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Պատմել է, որ բազում հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնյաների, միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Տոյվո Կլաարի: Ասել է, որ հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է՝ արցախցիների իրավունքների եւ հատկապես հայրենադարձության հարցը լուծելու համար:

Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում, այլեւ խոչընդոտում են ուրիշների` նման ծրագիր իրականացնելու փորձերին։ Դիցուք, տարբեր պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններ կապ են հաստատում տվյալ պետության իքս պաշտոնյայի հետ, որի հետ իրենք հանդիպել են, ու հորդորում են, որ այլեւս զերծ մնան նման հանդիպումներից, քանի որ դրանով իբր խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացին։ Այդուհանդերձ, Օսկանյանը վստահեցրել է, որ շարունակելու են աշխատանքները: Ասել է, որ հանձնախմբի անդամների միջեւ աշխատանքի բաժանում են կատարել, մեկը քաղաքական գիծն է առաջ տանելու, երկրորդը՝ իրավական: Կարեն Բեքարյանի վրա դրվել է Հայաստանում թեման տաք պահելու առաքելությունը: Օսկանյանի համոզմամբ՝ ամենափոքր շանսերը պետք է օգտագործել եթե ոչ այսօրվա, գոնե ապագայի համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular