ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Ժամանակ առ ժամանակ իշխանությունները լուրեր են շրջանառում՝ X «չարագործին» կաշառք ստանալու համար ձերբակալելու մասին։

Զորօրինակ՝ ՀՀ ՊԵԿ օպերատիվ տեսչական բաժնի պետի տեղակալ Վիգեն Մելքոնյանը. նա մեկ տարի առաջ, համաձայն մամուլի հրապարակումների, ձերբակալվել էր, եւ կարելի էր ենթադրել, որ արդեն կրում է պատիժը։ Բայց կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլեւ անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում։

Նշենք, որ Վիգեն Մելքոնյանի կինը ՏԿԵՆ աշխատակից Քրիստինե Ֆեսչյանն է։

Կոռուպցիան, փաստորեն, դարձել է «անձեռնմխելի» երեւույթ մեր երկրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular