ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան, Բելոռուս և Ռուսաստան՝ Ռադիոյի օր, Դանիա՝ Աղոթքի օր, Ղազախստան՝ Հայրենիքի պաշտպանի օր, Շոտլանդիա՝ Գարնան օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

951-ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին։

1893-ծնվել է հայ բժիշկ գիտնական Եղիշե Շեկ-Հովսեփյանը։

1928-ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։

1941-ծնվել է հայ խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր և սցենարիստ Կարեն Գևորգյանը։

1947-ծնվել է բանաստեղծ Գարուշ Հարոյանը։

1984-վախճանվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։

1994-Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը, որը կոչ էր անում դադարեցնել կրակը մայիսի 8-9-ին։

2004-Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է աշխարհի այն 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն կստանան 2004 թվականին ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված երկրներից է եղել նաև Հայաստանը։ 

2007-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր, որով ներում է շնորհվել 18 հոգու:

2009-մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը, որը տևել է մինչև մայիսի 29-ը։

2014-իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար` Գագիկ Մելիքյանին:

2018-«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարել է, որ վաղը հայտարարում է «ոչ աշխատանքային օր» և աջակիցներին կոչ է արել ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:  

- գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

2020-Տավուշի Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

399 մ․թ․ա․-ծնվել է հին հույն փիլիսոփա Սոկրատը։

1104-խաչակիրները պարտություն են կրել Հարրանի ճակատամարտում։

1744-կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում արգելել է մահապատիժը։

1800-վախճանվել է իտալական և ֆրանսիական կոմպոզիտոր Նիկոլլո Պաչչինին։

1825-վախճանվել է իտալական ծագման ավստրիացի կոմպոզիտոր Անտոնիո Սալյերին։

1832-Հունաստանը դարձել է անկախ թագավորություն։

1840-ծնվել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին։

1861-Թեննեսի նահանգը որոշում է ընդունել անջատվել ԱՄՆ-ից։

1875-կնքվել է ռուս-ճապոնական պայմանագիրը՝ համաձայն որի Կուրիլյան կղզիները անցել են Ռուսաստանին՝ Սախալին կղզու փոխարեն։

1895-Պետերբուրգում ֆիզիկոս և էլեկտրոտեխնիկ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ռադիոն։

1907-հիմնադրվել է թուրքական «Ֆենիլբախչե»ֆուտբոլային ակումբը։

1915-Գերմանական ՈՒ-20 սուզանավը գրոհել է անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավի վրա, զոհվել են 1198 ուղևորներ։

1920-ստորագրվել է պայմանագիր ՌՍՖՍՀ-ի և անկախ Վրաստանի միջև։

1925-ինքնասպանություն է գործել ռուս հեղափոխական, ահաբեկիչ, էսեռների կուսակցության ղեկավարներից Բորիս Սավենկովը։

1940-Մոսկվայի պետական համալսարանը վերանվանվել է Միխաիլ Լոմոնոսովի անվան։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյմսում ժամը 2։41-ին ստորագրվել է Գերմանիայի կապիտուլացիայի մասին արձանագրությունը։

1946-Տոկիոյում հիմնադրվել է «Տոկիոյի հեռուստակապի ընկերությունը», որը հետագայում վերանվանվել է «Սոնի» ընկերության։

1954-ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան մերժել են ԽՍՀՄ-ի ՆԱՏՕ մտնելու առաջարկը։

1960-Միխաիլ Տալը դարձել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն։

1966-վախճանվել է լեհ երգիծաբան, բանաստեղծ, աֆորիստ Ստանիսլավ Եժի Լեցը։

1984-Անդրեյ Սախարովը պարտադրաբար տարվել է Գորկու մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ պահվել է 4 տարի։

1995-Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 200 000 կարբովանեց արժողությամբ մետաղադրամ։

2003-Երկիր մոլորակի բնակիչները դիտարկել են հազվագյուտ՝ հարյուրամյակում մի քանի անգամ հանդիպվող, տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արևի միջև։

2021-Կյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար Եգոր Լիգաչովը:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular