ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։ Շատ մտահոգիչ ու լարված իրավիճակ է Կիրանցում։ Տեղեկություններ ենք ստացել, որ Ծաղկավան գյուղի  ներքևի հատվածում արդեն շարժեն են նկատում։ Գյուղացիները զանգեցին ու ասացին։ Այսինքն գյուղերի քանակն են ավելացնում։  Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս իշխանությունները խնդիր են դրել իրենց առաջ Կիրանց ու Ծաղկավան  գյուղերի հատվածներն ականազերծել ու ադրբեջանցիներին բերել այդտեղ, հետագայում արդեն մնացածը։ Հայաստանի ցանկացած սահմանի վրա լինելու է ադրբեջանական Յաշմա և Կոմանդո ջոկատները, զինված ադրբեջանցիները սահմանապահի համազգեստով, սաֆարովիների նմանններին բերելու են գյուղերի տարածքներում բնակեցնեն։

Այս իշխանությունը ոչ խաղաղություն, ոչ հաշտություն, ոչ համերաշխություն են բերելու Հայաստանին։ Մեր օրակարգն է համերաշխության մթնոլորտ լինի, ազգի մեջ պառակտում չլինի, միաբանվենք մեր հայրենիքի շուրջը, որ Հայաստանը հարևատև լինի, որ կարողանանք սահմանները, հայրենիքը, մեր պատիվն ու նամուսը կարողանանք պաշտպանել։ Մեր արժանապատվությունն այսօր գետնված է։ Կործանարար ընթացքը շարունակվում է»,- ասաց նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular