Արման Թաթոյանը միացավ շարժմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Հիշեցնենք, որ նրանց մուտքը Երևան նախատեսված է մայիսի 9-ին։ Քիչ առաջ քայլերթին միացավ նաև Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այն, ինչ տեղի է ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է»,-ասաց Թաթոյանը։