ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 6-ից 7-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական անձնական ունեցվածքի գողության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 3-ական, խուլիգանության ու սառը զենք կրելու՝ 2-ական, անզգուշությամբ կյանքից զրկելու, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, փաստաթուղթ կեղծելու, ինքնիրավչության, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու և գրավառուին վնաս պատճառելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, խարդախության, անառկաբարո գործողությունների, մարմնական վնասվածք պատճառելու և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular