ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփական ոճով և օրակարգով ասուլիս, որ հող նախապատրաստեց հետագա զիջումների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, բայց սեփական օրակարգով: Նախ իր լսարանի համար հայտարարում էր, որ 6 տարի կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատել է հրեշտակային մաքրությամբ և 100 տոկոս պետականամետ է գործել: 

Հետո անդրադարձավ հետագա ծրագրերին, իսկ պետության միակ անվտանգության երաշխիքն էլ ըստ իրեն` հարևան թշնամի պետություններն են և զիջումների գնով տեղադրված 40 հատ սահմանային սյունը: 

Սեփական օրակարգը ձևավորելու համար վարչապետը դիմեց իրեն հատուկ և դեռևս աշխատող մեթոդին: Հերթական անգամ անդրադարձավ նախկին նախագահներին, Արթուր Վանեցյանին, եկեղեցուն և այլն: Քոչարյանին մեղադրեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շահառու լինելու մեջ: Արթուր Վանեցյանի մասին ասաց. «Վանեցյանի գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել, որ այսօր օգտագործեն նրան որպես ազդեցության գործակալ»: Կաթողիկոսին էլ մեղադրեց քաղաքական շարժում ղեկավարելու մեջ և այլն: Ինչպես միշտ, այս ոճը հակված էր քաղաքացիներին որոշ չափով շեղել շարժման օրակարգից. որոշ գործիչներ ստիպված եղան անդրադառնալ նրա հայտարարություններին: 

Էականը, որ խոստացավ`  իր կառավարման պարագայում առաջիկա 1 տարվա ընթացքում ՀՀ 29 743 քառ. կմ տարածքը փոփոխության չի ենթարկվի: Սա թեզ է, որը թույլ կտա հետագա փոփոխության դեպքում ասել, որ ինքն ընդամենը 1 տարվա երաշխիք է տվել: Երևի թե ամբողջ աշխարհում միակ պետության ղեկավարն է, որ սեփական երկրի տարածքային ամբողջականության պահպանման ամենահեռավար ժամկետը նշի 1 տարին: Խնդիրն այն է, որ այս կառավարությունը տնտեսական զարգացման, կրթական համակարգի, բնակչության զարգացող թվի վերաբերյալ ծրագիր է ներկայացնում միչև 2050թ.-ը, իսկ տարածաքային ամբողջականության վերաբերյալ ընդամենը մեկ տարի, ընդ որում` այդ 29743 քառ. կմ-ն էլ ինչ-որ փուլում դարձավ այդքան, իսկ ամիսներ առաջ կարմիր գիծ էր համարում` 29 800. քառ կմ-ը:

Նյութի աղբյուր` 1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular