Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻշխանությունները շահարկում են Արթուր Վանեցյանի անունը, շեշտում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Անձնական և քաղաքական վարկանիշի անկմանը զուգահեռ՝ Արթուր Վանեցյանի անունը շահարկելը տարատեսակ ցնդաբանություններով` զարմանալի չէ:
Փաստորեն, գործող իշխանությունն ի վերջո առերեսվում է իրականությանը, հանրային իրական տրամադրություններին:
Հասարակությունը հոգնել է պրիմիտիվ ստերից, հեքիաթներից, և դա այլևս փաստ է: Ուշագրավ է, որ մի քանի օր առաջ Գլխավոր դատախազին էին հարցնում գաղտնալսման իբրև քրեական գործի մասին, որը վեց տարի ամեն դիտանկյունից քննված քրեական գործ է, և հիմա նորովի հրամցնելու փորձ է արվում, սակայն ակնհայտ է, որ դա ևս ապարդյուն է:
Շատերն այլևս նման ելույթներին, ասուլիսներին վերաբերվում են հումորով, նման մոտեցում հենց Վանեցյանը ևս բազմիցս առաջարկել էր, բայց ոչ այս անգամ:
Ցավոք, ներկայումս ոչ ոք այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հումորի տրամադրություն չունի: Կարծում եմ, որ իրավական գործընթացներ այսօրվա հրապարակվածի վերաբերյալ հաջորդելու են, հնարավոր է հերթական զրպարտության հայցին և դրա բավարարումին ականատեսը լինենք: Ակնհայտ է նաև, որ իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալների, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը:
Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ի և Կարեն Վանեցյանի հիշատակմանը, ապա ես, որպես Կարեն Վանեցյանի փաստաբանական խմբի անդամ, շատ հնարավոր եմ համարում, որ Կարեն Վանեցյանը շուտով, անձամբ եւ հրապարակայնորեն իրեն վերաբերող իշխանական բոլոր կեղծիքները բացահայտի»,- գրել է Արդսեն Բաբայանը։