ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «07․06․2018 թվականին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»:

Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման ժամանակ վերահաստատեց. «Մենք պետք է շարունակենք նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարեւոր ներդրումն է եւ մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից»:

Սակայն իրականում Ժողովուրդ օրաթերթը անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ 2018 թվականից ի վեր ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդամենը 3 բանաձեւ՝ հետեւյալ պետությունների կողմից․

• 26․04․2019թ․ Պորտուգալիայի խորհրդարան

• 30․10․2019թ․ 12․12․2019թ․, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ ԱՄՆ սենատ

• 06․05․2021թ․ Լատվիայի Հանրապետության խորհրդարան

• 08․02․2023թ․ Մեքսիկայի Սենատի հռչակագիր

2022 թվականի հունվարի 24-ի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել՝ պատասխանելով հարցին, թե՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից եւ սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին: «Պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները», – նշեց նա։

Իսկ այս տարվա՝ 24.04.2024-ի ուղերձում ոչ մի խոսք արդեն չկար ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի մասին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular