Լավագույն տղերքը հեռանում են. 20-ամյա զինվորի դին տեղափոխվեց հարազատ գյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ2 ամիս անց Նարեկը զորացրվելու էր: Ծնողներն անհամբերությամբ էին սպասում այդ օրվան: Նարեկն ամեն օր զանգում էր՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարգին է: Գյուղ վերջին անգամ 10 օր առաջ էր այցելել: Եկել էր տատի թաղման արարողությանը մասնակցելու:
«Ն. Հարությունյանը ծնվել ու մեծացել էր Լեռնուտում: Հիվանդագին էր գյուղը սիրում»,-հիշում են ազգականները:
Սիրում էր նաև զինվորական ծառայությունը: Երազում էր շարունակել ու մասնագիտանալ զինվորական գործում: Բայց որոշել էր՝ ապրելու էր հարազատ գյուղում: Նա տան կրտսերն էր, միակ արու զավակը: Իրենից մեծ քույր ուներ: Հարազատները հիմա միայն Նարեկի մասին հուշերով են ապրելու:
Այսօր դպրոցում էլ դաս անել չի ստացվում: Հուզված աշակերտներն ու ուսուցիչները Նարեկի հետ կապված դրվագներն են հիշում, դասընկերուհին էլ այստեղ է, արցունքները զսպել չի կարողանում:
Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի