Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ի տարբերություն ԵԱՏՄ-ի մյուս ղեկավարների, նա չի մնա Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցելու մայիսի 9-ին նվիրված միջոցառումներին։
Կրեմլը կարծում է, որ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր կդարձնի երկկողմ հարաբերություններում պարզել բոլոր «հարցականները»։
«Ռուսաստանի հետ օրակարգը շատ բազմազան է: Եվ այս ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջացել, դրանցից մի քանիսը բարձրացվել են։
Եվ մենք երբեք չենք զգացել, որ խնդիրներ ենք բարձրացնում միայն դրանք բարձրացնելու համար: Մենք կարծում էինք, որ դա արվում է երկու երկրների բարեկամական հարաբերություններից բացասական նրբերանգները հեռացնելու համար»,- Մոսկվա կատարելիք այցի մասին ասել է Փաշինյանը։
ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը mk.ru-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ղեկավարի Ռուսաստանի մայրաքաղաք այցի պատճառները:
Ըստ նրա, Փաշինյանի Մոսկվա գնալու տրամաբանությունն առաջին հերթին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյունու անհավասարակշռությունը կանխելու փորձն է, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի հետաքրքրության աստիճանական անկմամբ ռուս-ադրբեջանական հարաբերություններն են բարելավվում, Ալիևը վերջերս է այցելել Մոսկվա, և հարաբերությունները համակարգված կերպով ամրապնդվում են:
Այդ ֆոնին Երևանը թույլ օղակ է թվում, թեև վերջին 30 տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ամենաամուրն են եղել։
Եվ Փաշինյանը չի ցանկանում, որ այդ անհավասարակշռությունը ուժեղանա և համակարգված լինի: Բացի դա Ռուսաստանին որպես տնտեսական գործընկեր կորցնելը չափազանց անցանկալի կլինի։
Հայաստանի համար դա և՛ ֆունդամենտալ աճի, և՛ զուգահեռ ներմուծումից գումար վաստակելու հնարավորություն է, բայց այդ ամենը կարող է ավարտվել, եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն վատթարանալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը