Ուկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած գիշեր Ուկրաինայում երկու անգամ տագնապ է հայտարարվել գրեթե ամբողջ երկրի տարածքում։ Հինգ շրջաններում խոցվել են էներգետիկ օբյեկտներ. կան վնասներ և զոհեր:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը նշել է, որ հետևանքները ճշտվում են, մասնագետներն արդեն իսկ աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ:
Նախարարը ուկրաինացիներին կոչ է արել խնայողաբար օգտագործել էլեկտրականությունը. «առավոտյան և երեկոյան ժամերին պատասխանատու սպառումը հատկապես կարևոր է», - նշել է նախարար Գալուշչենկոն։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հարվածներ են հասցվում միայն Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին ու հարակից ենթակառուցվածքներին: