Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համար
ԻՐԱՎՈՒՆՔՌուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը մեղադրվում է մեկ միլիարդ ռուբլի կաշառք ստանալու համար։ Գումարի չափը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Մուրադ Մուսաևը։
Իվանովին իրավապահները բերման են ենթարկել ապրիլի 23-ին իր աշխատավայրից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»):
Տղամարդը չի ընդունել իր մեղքը։ Մոսկվայի Բասմանի դատարանը փոխնախարարին ուղարկել է քննչական մեկուսարան մինչև հունիսի 23-ը։ Պաշտպանական կողմը փորձել է վիճարկել այս որոշումը, սակայն ապարդյուն։