ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը» ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի, ներառյալ՝ Բարգուշատի թունելի ներդրումային ծրագիրը։
Նշվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ-ի կառուցումն իրականացվելու է երեք ենթահատվածների՝
1.27.12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատված,
2.8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,
3.24.25 կմ երկարությամբ հարավային ենթահատված:
Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբեր, իսկ շինարարության կանխատեսվող ավարտը՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտը նախանշված է 2032թ․–ի նոյեմբերին։
Ծրագրի հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծրագիրն արժենալու է մոտ 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: