Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանում պետք է կայունության հաստատվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։
«Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրեն ուրախացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում գրանցված «առաջընթացը», մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ևս դրական արդյունքներ է ակնկալում, նաև նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, իսկ տարածաշրջանում՝ կայունություն հաստատվի»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։