ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես հավատացյալ քրիստոնյա, որպես հայ, անվերապահորեն աջակցում եմ մեր եկեղեցուն. Արմեն Պետրոսյան

ՍՊՈՐՏ

UFC-ի հայազգի ռուսաստանաբնակ մարտիկ, թաիլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արմեն Պետրոսյանը (Սուպերմեն) ինստագրամյան իր էջում հայտարարել է, որ աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Այսօր Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են վերջ դնել ձգձգվող ճգնաժամին, անտարբերությանը և, ավաղ, արդեն սովորական կորուստներին։ Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի, դեմ է արտահայտվել Հայաստանի ազգային շահերի զիջմանը։ Իսկ ես՝ որպես հավատացյալ քրիստոնյա, որպես հայ, անվերապահորեն աջակցում եմ մեր եկեղեցուն։

Հավատն էր, որ թույլ տվեց մեր էթնոսին գոյատևել դարերի խորքից։ Հենց եկեղեցին է թույլ տվել մեր ժողովրդին գոյատևել պետականության կորստի շրջանում։ Հենց մեր հոգևորականներն էին, որ թե՛ Ավարայրի, թե՛ Սարդարապատի ճակատամարտերի ժամանակ, միավորում ժողովրդին մահացու վտանգի առջև։

Այսօր նրանք, որոնք հպարտությամբ պետք է պաշտպանեն մեր ազգային շահերը, ընդհակառակը, բացահայտ հրաժարվում են դրանցից։ Ավելին, նրանք փորձում են ջնջել մեր պատմությունը, անարգել մեր կրոնը, պարտադրել մեզ խորթ արժեքներ, և այն ժողովրդին, որը տվել է փառահեղ մարտիկներ, գեներալներ, մարշալներ, մշակութային, գիտության և սպորտի գործիչներ, դարձնել մի ժողովուրդ, որը սպասելու է իր խաչելությանը կամ վտարմանը մեր Հայրենիքի մնացորդներից։

Եվ ես ուրախ եմ գիտակցել, որ հենց եկեղեցին է կոչ անում ժողովրդին համախմբվել և կրկին միասնական ազգ դառնալ։

Մայիսի 9-ին Երևանում միասնության հանրահավաք է լինելու: Փառք Աստծուն ամեն ինչի համար»,- գրել է մարզիկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular