ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1992թ. հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը. պատմության այս օրը (09 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան, Տաջիկստան, Ադրբեջան, Ղազախստան, Բելոռուս, Մոլդովա, Հայստան, Սերբիա, Թուրքմենիա, Վրաստան, Իսրայել  և Չեռնոգորիա՝ Հաղթանակի օր, Ուկրաինա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օր, Եվրամիություն՝ Եվրոպայի օր, ԱՄՆ՝ Հնդկացիների օր, Հայաստան և ԼՂՀ՝ ԼՂՀ պաշտպանության և Շուշիի գրավման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  

1267-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կոնստանտին Բ Բարձրաբերդցին։

1939-ծնվել է փիլիսոփա Արամայիս Հովսեփյանը։

1943-վախճանվել է հնէաբան Ռուբեն Օրբելին։

1954-ծնվել է բռնցքամարտի մարզիչ, ոստիկանության գնդապետ, նկարիչ Վազգեն Բադալյանը։

1992-հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը։

-ադրբեջանական ուղղաթիռները ռմբակոծել են Շոշ գյուղը։ -Կուրբանովի գրոհային ինքնաթիռը գրոհել է Ստեփանակերտից օդ բարձրացած հայկական ՅԱԿ-40 ինքնաթիռի վրա, սակայն վերջինիս օդաչուին հաջողվել է առանց զոհերի վայրէջք կատարել։

1994-Ռուսաստանի նախագահի Ղարաբաղի հարցով պատվիրակ Վլադիմիր Կազեմիրովը ներկայացրել է «Անժամկետ կրակի դադարեցման համաձայնագիր», որը նույն օրը Բաքվում ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը։

2008-Հայ-թուրքական գործարար ընկերակցությունը հայտնել է, որ մերժվել է իրենց դիմումը Ստամբուլում ընկերակցության գրասենյակը բացելու խնդրանքով:

  2016-Երևանում առաջին անգամ անց է կացվել «Անմահ գունդ» ակցիան՝ քաղաքացիները երթը Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց ազգականների լուսանկարներով:

2017-Սամվել Բաբայանը կալանավորվել է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա։

2021-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում ստորագրել են քաղաքական համագործակցության հայտարարություն: Ազատության հրապարակում կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։

2023-Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաք է անցկացվել ընդդիմության կողմից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

53 մ․թ․ա․-Կրասոսի բանակը ջախջախել է պարթևներին Կարրախի ճակատամարտում, ինքը զորահրամանատարը զոհվել է։

1712-ստեղծվել է Տուլայի զինագործարանը։

1805-վախճանվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Իոհանն Ֆրիդրիխ Շիլլերը։

1832-սեմինոլների հնդկացիական ցեղերի 15 առաջնորդներ պայմանագիր են ստորագրել ԱՄՆ-ի կառավարության հետ առ այն , որ նրանք վաճառում են իրենց Ֆլորիդայում գտնվող հողերը և տեղափոխվում  են Միսսիսիպի գետից այն կողմ։

1837-ծնվել է գերմանացի արդյունաբերող Adam Opel GmbH ընկերության, որը ներկայումս հայտնի  մեքենաշինական ընկերություն է, հիմնադիր Ադամ Օպելը։

1850-վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը։

1913-Ֆրանսիայում էկրան է բարձրացել հանարահայտ «ֆանտոմաս» ֆիլմի առաջին սերիան։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սկսվել է Արտուայի երկրորդ ճակատամարտը, որը ավարտվել է միայն հունիսի 18-ին։

1924-ծնվել է խորհրդային և ռուսական բարդ, բանաստեղծ, երգերի հեղինակ և  սցենարիստ Բուլատ Օկուջավան։

1936-Իտալիայի ղեկավար Մուսոլինին հայտարարել է Եթովպիայի միացումը Իտալիային։

1941-Ճապոնիայի ճնշման տակ Վիշիի ռեժիմը ստորագրել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Թաիլանդին են անցել Լաոսը և Կամբոջայի մի մասը։

1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 4-րդ ուկրաինական բանակի կողմից ազատագրվել է Սևաստապոլը։

1955-ԳՖՀ-ն ընդունվել է ՆԱՏՕ-ի կազմ։

1958-Միխաիլ Բոտվիննիկը ռևանշ վերցնելով Վասիլիյ Սմիսլովից վերադարձրել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

1962-կայացել է Սիկորսկու ստեղծած առաջին ուղղաթիռ-ամբարձիչի թռիչքը ԱՄՆ-ում։

1966-վախճանվել է ռումին կոմպոզիտոր, խմբավար, ուսուցիչ Ալֆրեդ Մենդելսոնը։

1967-ծնվել է ռուս դերասան, կինոռեժիսյոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար Ֆյոդր Բոնդարչուկը։

1987-լեհական ԻԼ-62 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վարշավայի արվարձաններում, զոհվել է 183 մարդ։

2002-Ռուսաստանի Կասպիյսկ քացաքում հաղթանակի օրվա շքերթի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն։

2004-Գրոզնու «Դինամո» մարզադաշտում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է Չեչնիայի նախագահ (2003—2004) Ահմադ Կադիրովը։

2014-ուկրաինական Մարիուպոլում սրվել է իրադրությունը, տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով զոհվել են 8 ուկրաինացի ուժայիններ, 25 Դոնեցկի հանրապետության կողմնակիցներ և 5 քաղաքացիական անձիք։

2020-վախճանվել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռիչարդ Պենիմանը, որը հայտնի է Լիթլ Ռիչարդ անունով։

2022-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայում դեմոկրատիայի պաշտպանությանը ուղղված լենդ–լիզի օրենքը:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular