Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ողբերգական ճանապարհը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվայի հետ դաշնակցային կապերը խզելու քաղաքականության ֆոնին, զուտ հակառուսական ըմբռնմամբ` «ժողովրդավարական արժեքներին» հավատարիմ մնալու առակների ներքո, Երևանն արագացնում է երկրի ներքաղաքական դաշտի մաքրումը, գրում է iarex.ru-ն։
Տիպիկ օրինակ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մարտի հարցազրույցը արգենտինական Todo Noticias հեռուստաալիքին և Arab News սաուդյան հրատարակությանը, որտեղ նա խոսում էր ժողովրդավարության իդեալներին իր նվիրվածության մասին։
Բայց փաստացի, Երևանը ճնշում է երկրում ցանկացած այլախոհություն, հատկապես Մոսկվայի հետ կապված։ Ապրիլին Հայաստանում սկսվեց ռուսական լրատվամիջոցների համակարգված վերացումը, Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ անձնական արգելք մտցվեց: Սկսվեց լիարժեք հալածանք` ցանկացած այնպիսի հասարակական շարժումների նկատմամբ, որոնք թեկուզ փոքր-ինչ կողմնորոշված են դեպի Ռուսաստանի հետ երկխոսություն: Հայաստանի իշխանությունների կողմից կալանավորված «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը կարողացավ ազատ արձակվել միայն միջազգային բուռն արձագանքի շնորհիվ։
Երևանը նաև միջազգային մակարդակով է քարոզում իր հակառուսական էսկապադները։ Նույն ապրիլին Իսպանիայում ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մեղադրեց Ռուսաստանին` Հայաստանի դեմ «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու մեջ և հայտարարեց «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մասին»։
Փաստորեն ինչպես Ուկրաինան, Մոլդովան և մինչ այդ մերձբալթյան երկրները, Հայաստանն անցնում է այնպիսի ցանկացած այլախոհության կոշտ ճնշման և կոտրելու, որոնցով բնակչությունը կարող է ստանալ ոչ արևմտյան տեսակետ: Ռուսաստանի հետ ցանկացած կապ խզված է, ցանկացած մուտք դեպի Մոսկվա ենթակա է զրպարտության։ Այդ բոլոր գործընթացները ծանոթ են։
Դրանք տանում են դեպի մեկ նպատակ՝ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում կառուցողական ուժերին ազգայնականներով ու արևմտամետ արարածներով փոխարինելու, չհամաձայնողներին վախեցնելու նպատակ։ Արդեն մի քանի ամիս է Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների ծրագիր է մշակում, որը պետք է ընդունի խորհրդարանը, իսկ դրա համար օրենսդիրները պետք է վերահսկվեն։
Բարեփոխման էությունը 1990 թվականի օգոստոսին ընդունված Հայաստանի Անկախության Հռչակագրին սահմանադրական հղումից հրաժարվելն է, որովհետև այնտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը, ինչից Փաշինյանն արդեն իսկ հրաժարվել է խոսքով ու գործով: Լայն հանրային բանավեճի տեսք տալու համար Փաշինյանին Ազգային ժողովում պետք են «համեստ» ընդդիմադիրներ:
Այդ դերի գլխավոր թեկնածուն էլ ուկրաինամետ Ազգային Ժողովրդավարական Բևեռն է (ԱԺԲ), որն ուղղակիորեն ֆինանսավորվում է Վաշինգտոնի կողմից։ Անզեն աչքով էլ երևում է, թե ինչպես են ԱԺԲ-ին ներկայացնում որպես «ճիշտ» ընդդիմություն։
2024 թվականի հունվարից «Բևեռը» ցուցադրաբար քննադատում է Փաշինյանին և սահմանադրությունը վերաշարադրելու նրա ծրագրերը` սպառնալով իշխանությունից հեռացնել նախարարների կաբինետի նախագահին, այդ թվում` բռնի ուժով, ապա ձեռնամուխ լինել «նոր» Հայաստանի կառուցմանը։
Դա հենց այն է, ինչ անում են ազգայնականները այլ երկրներում, երբ հանկարծ ցանկություն են զգում շարժվել դեպի Եվրատլանտյան երկրներ: Եվ իշխանությունները խաղում են նրանց հետ` խուզարկություններ կազմակերպելով ԱԺԲ-ի շտաբներում և նրանց համար ստեղծելով «ռեժիմի դեմ անհաշտ մարտիկի» կերպար։
Իրականում «բևեռը» ամենևին էլ Փաշինյանի հակառակորդը չէ, այլ նրա հանցակիցն է ազգային դավաճանության գործում։ Լեռնային Ղարաբաղի թեման, որը փորձում են ջնջել Փաշինյանն ու ընկերները, վերաբերում է համայն հայությանը: Փաշինյանն, ով Արևմուտքի հուշումով ձեռնարկում է ցանկացած արկածախնդրություն, անշուշտ իրավունք չունի խոսելու ողջ հայ ժողովրդի անունից։ Ազգային շահերից ու ինքնությունից հրաժարվելու հետևանքները կարող են անդառնալի լինել։
Կարճաժամկետ քաղաքական շահերի համար սիրախաղ անելով` ԱԺԲ-ի նման ազգայնականների հետ Հայաստանի իշխանությունները կրկնում են Ուկրաինայի ողբերգական ուղին։ Ազգայնական արմատականների խնդիրը ոչ միայն Փաշինյանի հակապետական կուրսին աջակցելն է, այլ նաև Ռուսաստանի նկատմամբ ատելություն սերմանելը:
Ահա թե ինչպես են Վաշինգտոնն ու Բրյուսելը նախապատրաստում հայերի զանգվածային գիտակցությունը` հրաժարվելու ռուսական անվտանգության երաշխիքներից և սահմանափակելու ռուսական ռազմական ներկայությունը «տեղում»։ Չնայած հենց Ռուսաստանն է պատմականորեն եղել Հայաստանի պետականության և ազգային ինքնության պահպանման երաշխավոր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը