ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ խնդիրներ դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների համար. ինչ է ենթադրում նոր օրենքը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանում օրենսդրական հերթական փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից դժգոհություն ստացավ առ այն, որ երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր  ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ:

Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, եւ օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

Հայտնի է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մի մասն էլ զբաղվում է տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով, ասել է, թե նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ են առաջ գալիս: Մինչդեռ ԵՏՄ անդամագրվելիս շարունակ խոսվում էր ինչ-ինչ գործընթացների ու ինտեգրացիայի դյուրինության մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular